ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Ադմինիստրավորման բաժին, համակարգերի ադմինիստրավորման խումբ

ՊԱՇՏՈՆԸ`  Sharepoint համակարգի ավագ ադմինիստրատորSharePoint

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
  • վարձատրության մրցակցային պայմաններ և համակարգ` հիմնված աշխատանքի որակի և համակարգային գնահատման վրա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  համակարգերի տեղադրում, արդիականացում, սպասարկում և կառավարում, սարքավորումների և ծրագրերի տեղադրում և սպասարկում, տեխնիկական խնդիրների կարգավորում, համակարգերի անվտանգության, հասանելիության և աշխատունակության ապահովում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Իրականացնել SharePoint համակարգի առցանց կարգավորում, ադմինիստրավորում և սպասարկում
  • Թարմացնել սարքավորումների ներկառուցված ծրագրերը, տեղադրել Windows OS և Microsoft խոցելիությունների վերացման ծրագրեր (security patch)
  • Մշակել և սպասարկել ներքին և արտաքին Sharepoint կայքեր կազմակերպության կարիքների համար
  • Ապահովել Sharepoint համակարգերի, ծրագրերի և տվյալների բազաների ռեզերվային կրկնօրինակման և վերականգնման փաստաթղթավորված և փորձարկված ընթացակարգերի առկայությունը
  • Սպասարկել SharePoint ծրագրերը տարբեր ոլորտներում (բիզնես, արտադրություն, ճարտարագիտություն)
  • Փորձարկել Sharepoint ծրագրերը, համագործակցել ծրագրավորողների հետ բիզնեսի համար նախատեսված ծրագրերի կամ կայքերի մշակման ընթացքում
  • Իրականացնել ուսուցում SharePointհամակարգի և դրա հիման վրա մշակված կայքերի և հավելվածների օգտատերերի համար
  • Ըստ անհրաժեշտության աջակցել տեխնիկական օժանդակման խմբին Sharepoint ծրագրերին վերաբերող հարցերի դեպքում
  • Մասնակցել երրորդ անձանց կողմից մշակված ծրագրերի և համակարգերի գնահատմանն ու ներդրմանը
  • Մշակել էժան, արդյունավետ և ճկուն համակարգեր
  • Տեղեկացված լինել կազմակերպության ստորաբաժանումների ՏՏ ռազմավարությունների մասին, նպաստել դրանց մշակմանը

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Ինքնամոտիվացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
  • Հաղորդակցման հմտություններ և բարեկիրթ պահվածք, թիմում աշխատելու ունակություն
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Սխալների հաշվառման (ticketing) համակարգով աշխատելու փորձ
  • Ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն
  • Համակարգերի խոցելիությունների և անվտանգության խնդիրների իմացություն
  • High availability և Failover խմբավորման համակարգերի հետ աշխատելու փորձ
  • Խնդիրներ լուծելու հմտություններ, առաջադրանքն ստանձնելու և ժամանակին, արդյունավետ ու պատշաճ կերպով ավարտելու ունակություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.it@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 18.10.2018 թ., 13:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.