ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`  Ինովացիաներ և թվային տրանսֆորմացիա

ՊԱՇՏՈՆԸ`  Տվյալների Կառավարման Գրասենյակի Ղեկավար

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ք. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  Մենք փնտրում ենք հեռատես, դինամիկ և մոտիվացված Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարի,ով ունի տվյալների կառավարման ոլորտում հարուստ փորձ և նախկին ձեռքբերումներ: . Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարը պատասխանատու է լինելու բանկի տվյալների կառավարման և վերլուծությունների օրակարգի ձևավորման և վարման, բանկի տվյալների կառավարման ռազմավարության մշակման և իրականացման, ինչպես նաև տվյալները որպես բիզնեսի համար արժեքավոր ակտիվ կիրառելու նպատակով տեխնոլոգիական նորամուծությունների նախագծերի իրականացման համար: Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարն իրականացնելու է բանկի տվյալների կառուցվածքի և կառավարման համակարգի մշակում՝ հաշվի առնելով բանկի ռազմավարությունը, զարգացման ծրագրերը և գործունեության կարիքները: Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարը հանդիսանում է նոր ձևավորված Ինովացիաների և թվայնացման կենտրոնացված թիմի մաս, որը պատասխանատու է Ամերիաբանկի թվայնացման օրակարգի ձևավորման և իրականացման համար: Տվյալների կառավարման գրասենյակը ապահովելու է տվյալների կառավարման մշակութային փոփոխություններ, որտեղ առավել կարևորվում է տեղեկատվության արժեքը և նպատակային օգտագործումը` ձևավորելով տվյալների հետ աշխատելու նոր մոտեցումներ և գործընթացներ` տվյալների և տվյալագիտության հիման վրա որոշումների կայացումն ու գործառնությունների իրականացումն ապահովելու համար, այդ թվում տվյալների հետ կապված նախաձեռնությունները արդյունավետ առաջնորդելու և վարելու միջոցով: Տվյալների կառավարման գրասենյակի ղեկավարը հաշվետու է լինելու Ինովացիաների և թվայնացման տնօրենին, ինչպես նաև, լինելու տվյալների և վերլուծությունների հետ կապված զարգացումների առաջնագծում, ակտիվորեն համագործակցելու է տարբեր շահագրգիռ կողմերի և բանկի ղեկավար անձնակազմի հետ` նպաստելով և մասնակցելով տվյալների կառավարման ոլորտում որոշումների կայացմանը:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Աջակցել բանկի գործունեության ընթացքում տվյալների կիրառմանն առնչվող խնդիրների և հնարավորությունների բացահայտմանը և առաջնորդել համապատասխան լուծումների իրագործման նախաձեռնությունները
  • Մշակել և կիրառել Ամերիաբանկի տվյալների կառավարման ռազմավարությունը, ծրագիրը, ճանապարհային քարտեզն ու գործիքները (կառավարման մեթոդներ, սահմանումներ, քաղաքականություններ և գործընթացներ, որակի չափանիշներ, տվյալների վերլուծության ենթակառուցվածք, տվյալների կառուցված գաղտնիություն, անվտանգություն, շարունակական իրազեկում և այլն)
  • Ախահովել տվյալների ռազմավարության բոլոր տարրերի պարզ և հասանելի ձևաչափով ընկալելումը շահագրգիռ կողմերի համար և վերջիններիս համագործակցությունը այդ ռազմավարության իրագործման շուրջ
  • Նախագծել և մշակել կազմակերպության առկա և նոր թվային հարթակների համար կորպորատիվ տվյալների կառուցվածք և կառավարման համակարգը
  • Մշակել և կիրառել տեխնոլոգիաներ, գործիքներ, մոտեցումներ և մեթոդաբանություններ՝ կորպորատիվ տվյալների առավել արդյունավետ օգտագործումն և վերջինից, որպես բիզնեսի համար ակտիվ, նոր արժեքի ձևավորումը ապահովելու համար
  • Բանկում վերլուծություններով զվաղվող և գործառությաներ իրականացնող տարբեր թիմերին և ստորոբաժանումներին ապահովել համապատասխան տվյալներով և դրանց վերլուծության համար տեխնոլոգիական լուծումներով
  • Օգտագործել տվյալները գործարար արժեք ստեղծելու համար՝ կիրառելով տվյալների մշակման և վերլուծության գործիքները, սահմանել համապատասխան վերլուծական մոդելներ ), որոնք անհրաժեշտ են այնպիսի կիրառման սցենարների համար համար, ինչպիսիք են հաճախորդների մասին տեղեկատվության վերլուծություն, պրոդուկտների թողարկման օպտիմալացում, նոր գործարար հնարավորությունների բացահայտում, ռիսկերի կառավարման և այլն
  • Խթանել նորարարությունը `մեծածավալ տվյալների և վերլուծական տեխնոլոգիաների կիրառման միջոցով
  • Հանդես գալ որպես ղեկավար անձնակազմի վստահելի գործընկեր՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով հաճախորդի կարիքներին, ընկերության ռիսկերի կառավարմանը, կարգավորող օրենսդրության պահանջներին և ֆինանսական հարցերին
  • Պաշտպանել Ամերիաբանկի ընդհանուր տվյալները և ապահովել դրանց որակը (վստահված տվյալները պետք է լինեն ամբողջական, ճշգրիտ, համապատասխան և պատշաճ)
  • Ամուր հարաբերություններ և աշխատանքային կապեր ստեղծել ու զարգացնել Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման թիմերի, բանկի տարբեր ստորաբաժանումների և արտաքին մարմինների հետ՝ տվյալներ և տեղեկատվություն հավաքագրելու և վերահսկելու, ինչպես նաև տվյալների կառավարմանն առնչվող նախաձեռնությունները մշտապես գործունեության նպատակներին բիզնեսի կարիքներին համապատասխանեցնելու համար
  • Կառուցել, մոտիվացնել և պահել տվյալների կառավարման՝ բարձր արտադրողականություն ունեցող թիմ, ապահովել թիմային ոգին, պատասխանատվության զգացումը, փոխօգնությունը և փոխգործակցությունը, զարգացնել թիմի գիտելիքը և հմտությունները տենխոլոգիաների առևտրայնացման, բիզնեսի նոր խթանների և նոր զարգացող տեխնոլոգիաների ոլորտներում
  • Առաջնորդել մշակութային փոփոխությունը, որն անհրաժեշտ է բարձրակարգ տվնալների կառավարման թիմի ստեղծման համար, թիմի, որն ուղղված է գերազանց սպասարկում ապահովելուն և ծանրակշիռ ու հիմնավորված խորհրդատվություն տրամադրելուն
  • Ապահովել բոլոր գործողությունների իրականացումը գործող օրենսդրությանը, ռիսկերի կառավարման պահանջներին և ներքին իրավական ակտերին համաձայն
  • Սահմանել տվյալների կառավարման կատարողականի ցուցանիշներ ըստ բանկի գործունեության ընդհանուր նպատակների, ներկայացնել նպատակային ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվություններ և հնարավոր բարելավումների մասին առաջարկություններ

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ կառավարման, տնտեսագիտության, տեղեկատվական կամ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտներում)
  • Առնվազն 5 տարվա փորձ նորարարացման և թվայնացման գծով ղեկավարի պաշտոնում տեղական, միջազգային կամ համաշխարհային խոշոր կազմակերպությունում
  • Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ բանկային գործունեության, ՏՏ կամ հեռահաղորդակցության ոլորտներում
  • Բանկային գործառնությունների և տեխնոլոգիաների խոր իմացություն, նորագույն միտումների և լավագույն փորձի իմացություն
  • Տվյալների որակի, տվյալների շտեմարանի և տվյալների կառավարման ոլորտի գերազանց գիտելիքներ և փորձ
  • Տվյալների մշակման և վերլուծության, հատկապես տվյալների կենսացիկլն ապահովող տարրերի իմացություն
  • Տվյալների շտեմարանների, MDM, BI և կապակցված տվյալների տարրերի կառավարման փորձ
  • Գաղափարային առաջնորդության հմտություններ, նորարար մտածողություն և մոտեցումներ սերմանելու, ղեկավարությանը արդյունավետորեն համոզելու ունակություն
  • Նոր հիփոթեզներ գեներացնելու, սեղմ ժամկետներում պիլոտային լուծումներ մշակելու, դրանք խստորեն փորձարկելու և ներդնելու ունակություն
  • Առաջնորդության, որոշումների կայացման և խնդիրների լուծման զարգացած հմտություններ
  • Բանակցելու, հարաբերություններ կառավարելու գերազանց հմտություններ, դիվանագիտական ձիրք՝ մարդկանց համոզելու, ազդեցության համապատասխան մակարդակ ապահովելու համար
  • Ղեկավար մակարդակում միջանձնային, հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
  • Բարձր արտադրողականություն ունեցող թիմեր կառուցելու և առաջնորդելու մեծ փորձ, առաջնահերթություններ սահմանելու, անձնակազմի պարտականությունները բաշխելու, մարդկանց մոտիվացնելու և զարգացնելու ունակություն, նրանց արտադրողականությունը առավելագույնի հասցնելու և ընկերության նպատակներին ու խնդիրներին հաղորդակից դարձնելու կարողություն
  • Շուկայի պահանջարկի և հաճախորդների նախապատվությունների իմացություն, գործարար տեղեկատվության հավաքագրման, մշակման և վերլուծության հմտություններ, ինչպես նաև ծրագրերի կառավարման ունակություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային, բանկի վարձատրության «O/M» սանդղակին (1,000,000-ից 3,000,000 ՀՀ դրամ) համապատասխան: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար (սահմանվում է գործունեության ընդհանուր արդյունքների և անձնական կատարողականի հիման վրա), ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 31.10.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.it@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    27.09.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    31.10.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 18.10.2018 թ., 13:08

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.