12Մրտ
Ամերիաբանկը ներկայացնում է 2025թ. 4-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)
Զուտ շահույթի բարձր աճ (+21.0%) և կայուն բարձր եկամտաբերություն (25.0% կապիտալի շահութաբերություն (ROE))
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Ընդհանուր վարկերը կազմել են 1,672 մլրդ դրամ` աճելով տարեկան 21.7%-ով,
- Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է տարեկան 27.8%-ով` կազմելով 762 մլրդ դրամ,
- Կորպորատիվ խոշոր և ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է տարեկան 29.4%-ով` հասնելով 971 մլրդ դրամ
- Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 61.2%,
- Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 1,530 մլրդ դրամ` աճելով 19.5%-ով,
- Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 2.1%,
- Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 119.4 մլրդ դրամ` աճելով տարեկան 27.2%-ով,
- Զուտ ոչ տոկոսային եկամուտը կազմել է 32,8 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 7.7%-ով։
- Զուտ շահույթը կազմել է 72.6 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 21.0% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Կապիտալի շահութաբերությունը (ROE) և Ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել են համապատասխանաբար 25.0% և 3.6%,
- 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 14.4% և 17.0%:
Հիմնական գործառնական ցուցանիշները
- Բեռնաթափման ցուցանիշը* կազմել է 99%, իսկ Կանխիկ գործառնությունների գծով բեռնաթափման ցուցանիշը**` 91.9%,
- Օնլայն բանկինգի օգտագործման գործակիցը հասել է 81.6%` աճելով 4.5 տոկոսային կետով անցյալ տարվա համեմատ,
- Հաճախորդների հավատարմության գործակիցը (NPS) կազմել է 79.7%, մինչդեռ Հաճախորդների փորձառության գործակիցը (CEI***) կազմել է 9.8,
- Մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերով արվող գործարքների քանակն աճել է 49.8%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Ամսական ակտիվ օգտատերերի թիվն ըստ մուտքերի և գործարքների աճել են համապատասխանաբար 42.9% և 51.3%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ
*Հեռավար և թվային ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը բանկի կողմից կատարված գործարքների ընդհանուր թվում
** Հեռավար և թվային կապուղիներով (IB, MB, POS/VPOS) իրականացվող անկանխիկ գործարքների մասնաբաժինը գործարքների ընդհանուր քանակում
***Հաճախորդների փորձառության գործակից (CEI***). ամենաբարձր հնարավոր արժեքը 10 է