02Սպտ
Ամերիաբանկը ներկայացնում է 2025թ. 2-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)
Զուտ շահույթի բարձր աճ (+19.1%) և կայուն բարձր եկամտաբերություն (23.9% կապիտալի շահութաբերություն (ROE))
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Ընդհանուր վարկերը կազմել են 1,464 մլրդ դրամ` աճելով տարեկան 37.1%-ով,
- Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է տարեկան 42.5%-ով` կազմելով 665 մլրդ դրամ,
- Կորպորատիվ խոշոր և ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է տարեկան 32.6%-ով` հասնելով 839 մլրդ դրամ
- Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 61.7%,
- Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 1,351 մլրդ դրամ` աճելով տարեկան 23.3%-ով,
- Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 1.4%,
- Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 55.4 մլրդ դրամ` աճելով տարեկան 25.8%-ով,
- Զուտ շահույթը կազմել է 32.5 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 19.1% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Կապիտալի շահութաբերությունը (ROE) և Ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել են համապատասխանաբար 23.9% և 3.4%,
- 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 14.9% և 16.9%:
Հիմնական գործառնական ցուցանիշները
- Բեռնաթափման ցուցանիշը* կազմել է 99%, իսկ Կանխիկ գործառնությունների գծով բեռնաթափման ցուցանիշը**` 91.7%,
- Օնլայն բանկինգի օգտագործման գործակիցը հասել է 79.7%` աճելով 4.6 տոկոսային կետով անցյալ տարվա համեմատ,
- Հաճախորդների հավատարմության գործակիցը (NPS) կազմել է 76.0%, մինչդեռ Հաճախորդների փորձառության գործակիցը (CEI***) կազմել է 9.7,
- Մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերով արվող գործարքների քանակն աճել է 49.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է 52.3%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ
*Հեռավար և թվային ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը բանկի կողմից կատարված գործարքների ընդհանուր թվում
** Հեռավար և թվային կապուղիներով (IB, MB, POS/VPOS) իրականացվող անկանխիկ գործարքների մասնաբաժինը գործարքների ընդհանուր քանակում
***Հաճախորդների փորձառության գործակից (CEI***). ամենաբարձր հնարավոր արժեքը 10 է