21Հլս
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին
Euromoney առաջատար միջազգային պարբերականը, որը հայտնի է ֆինանսական ոլորտի հեղինակավոր վերլուծություններով, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «2025թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակը։ Ամերիաբանկը 2011թ․-ից ի վեր այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն 11-րդ անգամ։
Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում է ավելի քան 100 երկրի առաջատար բանկերի գործունեությունը, մասնավորապես, բանկերի ռազմավարական նախաձեռնությունները, թվային լուծումները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումները:
Պարբերականը շեշտում է, որ 2024թ․-ի ընթացքում ռազմավարական գործընկերների միջոցով Ամերիաբանկին հաջողվել է ներգրավվել ավելի քան 300 մլն ԱՄՆ դոլար։ Դրանց թվում են 200 մլն դոլար՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), և 105 մլն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)՝ ուղղված միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, ինչպես նաև կլիմայական ծրագրերի ֆինանսավորմանը։
Ամսագիրն ընդգծում է 2024 թ․ ընթացքում Ամերիաբանկի ռազմավարական հեռատեսության և գործառնական գերազանցության մասին, ինչպես նաև՝ հանձնառությունը տեխնոլոգիական նորարարությունների ընդլայնման և հայկական տնտեսության առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղղությամբ։
«Այս պատվավոր մրցանակը վերահաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարության ու հետևողական աշխատանքի արդյունավետությունը։ Այն նաև ընդգծում է մեր առաջընթացը թվային լուծումների շարունակական բարելավման ուղղությամբ և Ամերիաբանկի կարևոր ներդրումը տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման գործում։ Euromoney-ի գերազանցության մրցանակը մեր թիմի, մեր հաճախորդների և գործընկերների համատեղ ձեռքբերումն է, ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։ Այն մեզ ոգևորում է, որ էլ ավելի մեծ եռանդով շարունակենք աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման և կյանքի որակի բարելավման»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։