06Հնս
Ամերիաբանկը ներկայացնում է 2025թ. 1-ին եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)
Զուտ շահույթի բարձր աճ (+26.1%) և կայուն բարձր եկամտաբերություն (24.2% կապիտալի շահութաբերություն (ROE))
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Ընդհանուր վարկերը կազմել են 1,279 մլրդ դրամ` աճելով տարեկան 33.8%-ով,
- Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է տարեկան 43.2%-ով` կազմելով 623 մլրդ դրամ,
- Կորպորատիվ խոշոր և ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է տարեկան 25.9%-ով` հասնելով 735 մլրդ դրամ
- Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 64.1%,
- Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 1,269 մլրդ դրամ` աճելով 17.1%-ով,
- Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 1.5%` բարելավվելով 0.3 տոկոսային կետով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 27.5 մլրդ դրամ` աճելով տարեկան 28.0%-ով,
- Զուտ շահույթը կազմել է 16.0 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 26.1% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Կապիտալի շահութաբերությունը (ROE) և Ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել են համապատասխանաբար 24.2% և 3.4%,
- 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 14.7% և 16.8%:
Հիմնական գործառնական ցուցանիշները
- Բեռնաթափման ցուցանիշը* կազմել է 99%, իսկ Կանխիկ գործառնությունների գծով բեռնաթափման ցուցանիշը**` 90%,
- Օնլայն բանկինգի օգտագործման գործակիցը հասել է 79.9%` աճելով 6.3 տոկոսային կետով անցյալ տարվա համեմատ,
- Հաճախորդների հավատարմության գործակիցը (NPS) կազմել է 76.6%, մինչդեռ Հաճախորդների փորձառության գործակիցը (CEI**) կազմել է 9.8,
- Մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերով արվող գործարքների քանակն աճել է 44.4%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է 50.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ
*Հեռավար և թվային ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը բանկի կողմից կատարված գործարքների ընդհանուր թվում
** Հեռավար և թվային կապուղիներով (IB, MB, POS/VPOS) իրականացվող անկանխիկ գործարքների մասնաբաժինը գործարքների ընդհանուր քանակում
***Հաճախորդների փորձառության գործակից (CEI**). ամենաբարձր հնարավոր արժեքը 10 է