en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
26Մրտ

Ամերիաբանկը ներկայացնում է 2024թ. 4-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)

Զուտ շահույթի բարձր աճ (+30.4%) և կայուն բարձր եկամտաբերություն (26.7% կապիտալի շահութաբերություն (ROE))

Հիմնական ֆինանսական ցուցանիշները

  • Ընդհանուր վարկերը կազմել են 1,267 մլրդ դրամ` աճելով 33.5%-ով,
  • Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 42.3%-ով` կազմելով 596 մլրդ դրամ, 
  • Կորպորատիվ խոշոր և ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է 26.7%-ով` հասնելով 750 մլրդ դրամ
  • Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 62.2%, 
  • Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 1,285 մլրդ դրամ` աճելով 25.3%-ով,
  • Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 1.4%` բարելավվելով 0.5 տոկոսային կետով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 
  • Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 93.8 մլրդ դրամ` աճելով 25.1%-ով, 
  • Զուտ շահույթը կազմել է 60.0 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 30.4% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
  • Կապիտալի շահութաբերությունը (ROE) և Ակտիվների շահութաբերությունը (ROA)  կազմել են համապատասխանաբար 26.7% և 3.8%,
  • 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 14.4% և 16.6%:

Հիմնական գործառնական ցուցանիշները

  • Բեռնաթափման ցուցանիշը* կազմել է 99%, իսկ Կանխիկ գործառնությունների գծով բեռնաթափման ցուցանիշը**` 89%, 
  • Օնլայն բանկինգի օգտագործման գործակիցը հասել է 77.1%` աճելով 4.5 տոկոսային կետով անցյալ տարվա համեմատ,
  • Հաճախորդների հավատարմության գործակիցը (NPS) բարելավվել է` հասնելով 76.6%, մինչդեռ Հաճախորդների փորձառության գործակիցը (CEI**) կազմել է 9.7,
  • Մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերով արվող գործարքների քանակն աճել է 36.1%-ով (դեկտեմբեր-դեկտեմբեր),
  • Ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է 51.3%-ով (դեկտեմբեր-դեկտեմբեր),
     

*Հեռավար և թվային ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը բանկի կողմից կատարված գործարքների ընդհանուր թվում
** Հեռավար և թվային կապուղիներով (IB, MB, POS/VPOS) իրականացվող անկանխիկ գործարքների մասնաբաժինը գործարքների ընդհանուր քանակում
***Հաճախորդների փորձառության գործակից (CEI**). ամենաբարձր հնարավոր արժեքը 10 է