04Հնս
Ամերիաբանկը ներկայացնում է 2024թ. 1-ին եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)
Զուտ շահույթի բարձր աճ (+12.3% տարեկան) և կայուն բարձր շահութաբերություն (ROE 25.1%)
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Ընդհանուր վարկերը կազմել են 955 մլրդ դրամ` աճելով տարեկան 24.8%-ով,
- Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է տարեկան 1%-ով` կազմելով 435 մլրդ դրամ,
- Կորպորատիվ խոշոր և կորպորատիվ ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է տարեկան 24.5%-ով` հասնելով 520 մլրդ դրամի,
- Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 62.6%,
- Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 1,084 մլրդ դրամ` աճելով 14.3%-ով,
- Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 1.8%` բարելավվելով 0.7 տոկոսային կետով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 21.5 մլրդ դրամ` աճելով տարեկան 28.3%-ով,
- Զուտ շահույթը կազմել է 12.7 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 12.3% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Կապիտալի շահութաբերությունը (ROE) և Ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել են համապատասխանաբար 25.1% և 3.5%,
- 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 14.9% և 17.6%:
Հիմնական գործառնական ցուցանիշները
- Բեռնաթափման ցուցանիշը* կազմել է 98%, իսկ Կանխիկ գործառնությունների գծով բեռնաթափման ցուցանիշը**` 86%,
- Օնլայն բանկինգի օգտագործման գործակիցը հասել է 74%` աճելով 10 տոկոսային կետով անցյալ տարվա համեմատ,
- Հաճախորդների հավատարմության գործակիցը (NPS) բարելավվել է` հասնելով 78.8%, մինչդեռ Հաճախորդների փորձառության գործակիցը (CEI**) կազմել է 9.8,
- Մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերով արվող գործարքների քանակն աճել է 75%-ով նախորդ տարվա համեմատ,
- Ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է 46%-ով նախորդ տարվա համեմատ,
- Թվային ուղիներով վաճառքների մասնաբաժինը կազմել է 55%:
*Հեռավար և թվային ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը բանկի կողմից կատարված գործարքների ընդհանուր թվում
** Հեռավար և թվային կապուղիներով (IB, MB, POS/VPOS) իրականացվող անկանխիկ գործարքների մասնաբաժինը գործարքների ընդհանուր քանակում
***Հաճախորդների փորձառության գործակից (CEI**). ամենաբարձր հնարավոր արժեքը 10 է