29Փտվ
Ամերիաբանկը ներկայացնում է 2023թ. 4-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)
Վարկային պորտֆելի բարձր աճի տեմպ (+32.9%) և կայուն բարձր եկամտաբերություն (25.6% կապիտալի շահութաբերություն (ROE)
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Ընդհանուր վարկերը կազմել են 949 մլրդ դրամ` աճելով 39%-ով,
- Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 0%-ով` կազմելով 419 մլրդ դրամ,
- Կորպորատիվ խոշոր և ՓՄՁ վարկերի պորտֆելն աճել է 37.9%-ով` հասնելով 530 մլրդ դրամ
- Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 61.2%,
- Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 1,026 մլրդ դրամ` աճելով 17.1%-ով,
- Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 1.9%` բարելավվելով 0.5 տոկոսային կետով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 75 մլրդ դրամ` աճելով 49%-ով,
- Զուտ շահույթը կազմել է 46.1 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 4.0% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Կապիտալի շահութաբերությունը (ROE) և Ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել են համապատասխանաբար 25.6% և 3.5%,
- 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 14.1% և 16.8%:
Հիմնական գործառնական ցուցանիշները
- Բեռնաթափման ցուցանիշը* կազմել է 98%, իսկ Կանխիկ գործառնությունների գծով բեռնաթափման ցուցանիշը**` 85%,
- Օնլայն բանկինգի օգտագործման գործակիցը հասել է 72%` աճելով 9 տոկոսային կետով անցյալ տարվա համեմատ,
- Հաճախորդների հավատարմության գործակիցը (NPS) բարելավվել է` հասնելով 79.0%, մինչդեռ Հաճախորդների փորձառության գործակիցը (CEI**) կազմել է 9.8,
- Մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերով արվող գործարքների քանակն աճել է 110%-ով նախորդ տարվա համեմատ,
- Ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է 57%-ով (դեկտեմբեր-դեկտեմբեր),
- Թվային ուղիներով վաճառքների մասնաբաժինը կազմել է 51%:
*Հեռավար և թվային ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը բանկի կողմից կատարված գործարքների ընդհանուր թվում
** Հեռավար և թվային կապուղիներով (IB, MB, POS/VPOS) իրականացվող անկանխիկ գործարքների մասնաբաժինը գործարքների ընդհանուր քանակում
***Հաճախորդների փորձառության գործակից (CEI**). ամենաբարձր հնարավոր արժեքը 10 է