en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
16Հնվ

Զարգացող շուկաներ 2014. Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամի տեսակետը

Ունենալով զարգացող շուկաներում ակտիվների կառավարման ավելի քան 23 տարվա ներդրումային ոլորտում հարուստ աշխատանքային փորձ` Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին անգնահատելի ներդրում է ունենում ինչպես Ամերիաբանկում ակտիվների կառավարման որակի աճի, այնպես էլ Հայաստանում ակտիվների կառավարման նոր եւ առաջադեմ չափանիշների ներդրման գործընթացում:
Սիրով ձեզ ենք ներկայացնում պ-ն Ռեկովսկու` որպես Fidelity ընկերության զարգացող շուկաներում կիառվող ռազմավարությանների մասնագետի տեսակետերը 2014թ. զարգացող շուկաների վերաբերյալ:
Որպես տարածաշրջանում անհատներին և կորպորատիվ հաճախորդներին ներդրումային ծառայություններ տրամադրող առաջատար ընկերություն և «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ` Ամերիա Ասեթ Մենեջմենթն ուրախ է օգտագործել պ-ն Ռեկովսկու վերլուծություններըե: Ինչպես և միշտ, Ռոբերտ ֆոն Ռեկովսկին չափազանց հետաքրքիր խորքային փաստեր է հայտնում զարգացող շուկաների մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ: Ավելին, նրա տեսակետերը մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ, ի հավելում հատուկ մեր ընկերության համար կատարվող ներքին վերլուծություններին, պարբերաբար ներդրվում են Ամերիա Ասեթ Մենեջմենթի ներդրումային գործունեության մեջ: