en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
12Մրտ

Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացումը Կապան քաղաքում

Մարտի 6-ին Կապան քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Ամերիաբանկի նոր «Կապան» մասնաճյուղի բացման արարողությունը: «Կապան» մասնաճյուղի նպատակներից մեկը Սյունիքի մարզի պրեմիում հաճախորդների բարձրակարգ սպասարկումն է: Նորագույն տեխնոլոգիաներով ու սարքավորումներով հագեցած և ժամանակակից ոճով նախագծված այս նոր մասնաճյուղը համապատասխանում է մեր հաճախորդների ամենաբարձր ակնկալիքներին: Մասնաճյուղը տրամադրում է մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների համալիր փաթեթ:

Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի կենտրոնում տեղակայված այս մասնաճյուղը նպատակ ունի սպասարկել Սյունիքի մարզում գործող Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններին:

Ամերիաբանկի 2015թ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է Երևանում բացել առնվազն ևս մեկ մասնաճյուղ: Ամերիաբանկի ենթակառուցվածքի երկարաժամկետ զարգացմանն ուղղված ակտիվ ջանքերը նպատակ ունեն օպտիմալացնել մեր հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը և հասանելիությունը: