01Դկտ
Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից
Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ 2019թ.» մրցանակին: Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվում վերջին 9 տարվա ընթացքում արդեն 6-րդ անգամ։
Ամերիաբանկը պատիվ ունեցավ արժանանալու այս ճանաչմանը՝ հաշվի առնվելով իր բացառիկ աճի ցուցանիշները` զուգորդված նորարարական պրոդուկտների և ծառայությունների ներդրմամբ: Կազմակերպիչները կարևորեցին Ամերիաբանկի շուկայական դիրքի ամրապնդումը` որպես Հայաստանի խոշորագույն ունիվերսալ բանկ բաժնետոմսերի եկամտաբերության տպավորիչ աճով, որը պայմանավորված է զուտ շահույթի, ակտիվների և կապիտալի աճով: Ամերիաբանկը զգալի նվաճումներ է գրանցել նաև թվային և հեռահար բանկինգում ՝ ունենալով գործարքների քանակի զգալի աճ, ընդ որում ՝ թվային կամ ինքնասպասարկման ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը կազմում է բանկի ընդհանուր գործարքների 77% -ը 2018թ․-ին:
«Մեր հաջողությանը նպաստող գործոններն են․ հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, ժամանակակից մեթոդները և պրոֆեսիոնալ անձնակազմը», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Տարվա բանկի մրցանակի մասին
«The Banker» -ի «Տարվա լավագույն բանկ» մրցանակն ամբողջ աշխարհում բանկային համակարգում գրանցած ձեռքբերումների ամենաբարձր ճանաչումն է: Յուրաքանչյուր տարի մասնակից բոլոր երկրների առաջատար բանկերը պարգևատրվում են այս հեղինակավոր մրցանակով, որը հիմնված է ողջ տարվա ընթացքում ցուցաբերած կատարողականի և նվաճումների վրա: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել «The Banker»- ի կայք:
«The Banker» - ի մասին
«The Banker» -ը տրամադրում է տնտեսական և ֆինանսական տեղեկատվություն համաշխարհային ֆինանսական շուկայի համար և ձեռք է բերել անկողմնակալ և ճշգրիտ հաշվետվողականության հեղինակություն: Այն բանկային տեղեկատվության հուսալի աղբյուրն է 1926թ․-ից ի վեր: «The Banker»-ն անցել է ավելի քան 90 տարվա բանկային ճանապարհ՝ սկսած 1929թ․-ի Wall Street-ի փլուզումից մինչև 2008թ․-ի ֆինանսական ճգնաժամը՝ պահպանելով ճշգրտության, հեղինակության և ամբողջականության միևնույն համբավը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել «The Banker»- ի կայք: