en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
31Մրտ

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը EMEA Finance ամսագրի կողմից

Ամերիաբանկն ուրախ է տեղեկացնել, որ ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ EMEA Financial ամսագրի կողմից 2019թ․-ի ձեռքբերումների և առաջխաղացման շնորհիվ:

Ամերիաբանկը ևս մեկ անգամ առավելագույնս հանդես եկավ հիմնականում լավատեսական տնտեսական միջավայրի պայմաններում, որը բնութագրվում էր ընդհանուր առմամբ բարձր ֆինանսական ցուցանիշներով և մանրածախ բանկինգի ակնառու գործունեությամբ:

Մինչ թվային հեղափոխությունը շարունակում էր հեղեղել մեր տնտեսական և սոցիալական կյանքի բոլոր ուղղությունները, Ամերիաբանկը հաջողություններ գրանցեց նաև իր թվային ուղիների հետագա կատարելագործման հարցում` հաճախորդների հետ բոլոր ուղղություններում հեշտությամբ կապ հաստատելու և ներգրավված լինելու համար։ 

«Մենք իսկապես պատիվ ունենք արժանանալու այս մրցանակին EMEA Finance- ի կողմից արդեն չորրորդ անգամ: Դա մեր շատ բարձր կատարողականի և թվային փոխակերպման գործընթացում արձանագրած առաջխաղացման ևս մեկ ապացույց և ճանաչում է»- նշում է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:


EMEA Finance-ի մասին
EMEA Finance-ը երկամսյա պարբերական է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA տարածաշրջան) ֆինանսական շուկաների վերաբերյալ: Հիմնադրվելով 2008 թվականին` ամսագիրն այսօր արդեն համարվում է տեղեկատվության առաջատար աղբյուր ֆինանսական ոլորտում գործադիր ղեկավարների համար: 
EMEA Finance-ի հրատարակիչն է հանդիսանում EMEA Finance Limited-ը, որը մասնագիտացած է բացառապես EMEA տարածաշրջանում ֆինանսական համայնքի ուսումնասիրության գործում: Մանրամասների համար կարող եք այցելել  www.emeafinance.com կայքը: