en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
05Մյս

Ասիական Զարգացման Բանկը բաժնեմասնակցություն է ձեռք բերում Ամերիաբանկում` Հայաստանում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագիր՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով: Սա ԱԶԲ-ի կողմից Հայաստանում բաժնեմասնակցության ձեռքբերման առաջին գործարքն է: ԱԶԲ-ն նաև հաստատել է Ամերիաբանկին մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը: 

Պայմանագիրը կնքվել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի և Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի կողմից՝ Երևանում կայացած պայմանագրի կնքման հանդիսավոր արարողության ժամանակ: 
«Մենք ուրախ ենք Ամերիաբանկում ներդրումներ կատարելու համար: Համագործակցելով Ամերիաբանկի դինամիկ թիմի հետ՝ մենք կաջակցենք փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը՝ այսպիսով նպաստելով Հայաստանի աճին ու զարգացմանը», - նշել է պրն. Ռոզենտալը: 
«Մենք բարձր ենք գնահատումգործընկերական հարաբերությունների այս նոր մակարդակը, որոնք վկայում են Ամերիաբանկի հանդեպ ԱԶԲ-ի խորը վստահության մասին: Այս նախ4աձեռնությունը բանկի ռազմավարական նպատակների և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանա, ինչպես նաև մեծապես կնպաստի մոտ ապագայում կապիտալի միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը թույլ կտան զարգացնել Հայաստանի բանկային համակարգը և նպաստել ընդհանուր առմամբ երկրի տնտեսական աճին և հատկապես ՓՄՁ հատվածի զարգացմանը», - նշել է Ամերիաբանկի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: 


Ասիական Զարգացման Բանկը, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: