10Սպտ
Ամերիաբանկը 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեղական արժույթի ֆինանսավորման պայմանագիր է կնքել Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության հետ (FMO)
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և FMO- ն (Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկ) ստորագրել են 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեղական արժույթի ֆինանսավորման պայմանագիր, որն ուղղված է Հայաստանում «կանաչ» նախագծերի և երիտասարդության ֆինանսավորմանը:
7 տարի ժամկետով տրամադրված միջոցները նվիրված կլինեն վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերին, ինչպես նաև առաջին անգամ հիպոթեքային, ուսումնական և բիզնես վարկավորման ֆինանսավորմանը 35-ից փոքր տարիքի անձանց համար: Սա FMO-ի կողմից իր սեփական միջոցներով Հայաստանում թողարկած առաջին տեղական արժութային վարկն է:
«Սա ևս մեկ ուշագրավ նվաճում է, որը մենք նշում ենք մեր երկարամյա գործընկեր FMO- ի հետ 2009 թվականից: Այս պայմանագիրը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի տնտեսական զարգացման և բնակչության բարեկեցության բարելավման համար: Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության նախագծերի ֆինանսավորումը հետագայում կնպաստի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացմանը` միաժամանակ ապահովելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի արդյունավետ օգտագործումը: Երիտասարդների համար ֆինանսավորման նոր հնարավորությունները կխթանեն ձեռնարկատիրական գործունեության աճը մեր երկրում և կբարձրացնեն բնակչության կենսամակարդակը», - նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
FMO- ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրուքհայզենը նշում է. «FMO- ն հպարտ է Ամերիաբանկի հետ կառուցած իր ամուր և հաջողակ փոխհարաբերությունների համար՝ աջակցելով Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանը: Այս նոր վարկային միջոցը հնարավորություն կտա Ամերիաբանկին աջակցել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության նախագծերին և կբարձրացնի երիտասարդ ձեռներեցների գործունեության ֆինանսավորման հասանելիությունը»։
FMO- ի մասին
FMO- ն Նիդերլանդների զարգացման բանկն է (The Dutch entrepreneurial development bank (FMO)): Որպես առաջատար ներդրող՝ FMO- ն աջակցում է զարգացող երկրներում և ընդլայնվող շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին` ֆինանսավորելով հավակնոտ ծրագրեր և բիզնեսներ: Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է սոցիալական և տնտեսական զարգացմանը՝ արդեն ավելի քան 45 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց օգտագործել իրենց հմտությունները և բարելավել կյանքի որակը: FMO-ն կենտրոնացած է երեք հիմնական ոլորտների վրա, որոնք ունեն մեծ ազդեցություն զարգացման տեսանկյունից․ Ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և ագրոբիզնես/սննդի արդյունաբերություն: Ունենալով ավելի քան 82 երկրների համար նախատեսված 9,6 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆել՝ FMO- ն հանդիսանում է ամբողջ աշխարհում մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խոշորագույն երկկողմանի բանկերից մեկը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.fmo.nl: