en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
13Նյմ

Ամերիաբանկը հրապարակում է 2020թ. 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)

Մանրածախ գործառնությունների կայուն աճ և վարկային պորտֆելում մասնաբաժնի ավելացում

Հիմնական ֆինանսական ցուցանիշները  

  • Զուտ շահույթ` 6.8 մլրդ ՀՀ դրամ
  • Ընդհանուր ակտիվներ` 909 մլրդ ՀՀ դրամ 
  • Ընդհանուր վարկային պորտֆել` 623 մլրդ ՀՀ դրամ, 7.9% աճ տարեսկզբի համեմատ, 11.6% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
  • Մանրածախ վարկային պորտֆել` 224 մլրդ ՀՀ դրամ, 26% աճ տարեսկզբի համեմատ, 42% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
  • Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում` 51%
  • 1-ին մակարդակի կապիտալի և ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշներ` համապատասխանաբար 11.3% և 13.4%
  • «Ծախսեր/եկամուտ» հարաբերակցություն` 37.9%, բարելավում 4.1 տոկոսային կետով

2020թ. 3-րդ եռամսյակի շնորհանդես ներդրողների համար