en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
12Օգս

Ամերիաբանկը հրապարակում է 2021թ. 2-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)

Եկամտաբերության աճ և բացարձակ առաջատարի դիրք շուկայում

Հիմնական ֆինանսական ցուցանիշները

  • Ընդհանուր ակտիվները և վարկերը կազմեցին համապատասխանաբար 1,034 մլրդ և 681 մլրդ ՀՀ դրամ:  
  • Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում տարվա սկզբից ավելացել է 4 տոկոսային կետով` կազմելով 52%:  
  • 3-րդ փուլի խնդրահարույց վարկերի ցուցանիշը կազմեց 3.7%` բարելավելով 0.5 տոկոսային կետով տարվա սկզբից ի վեր:  
  • Զուտ շահույթը կազմեց 9.5 մլրդ ՀՀ դրամ` արձանագրելով 107% տարեկան աճ:
  • Կապիտալի եկամտաբերությունը (ROE) և ակտիվների եկամտաբերությունը (ROA) կազմեցին համապատասխանաբար 16.6% և 1.8%` ավելանալով 8.1 և 0.9 տոկոսային կետով:
  • Ծախսերի և եկամտի հարաբերակցությունը կազմեց 37.3%: 
  • Զուտ տոկոսային մարժան ավելացավ 0.3 տոկոսային կետով` կազմելով 5%: 
  • 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմեցին համապատասխանաբար 12% և 14.6%: 
     

 2021թ. 2-րդ եռ. ներդրողների շնորհանդես