11Նյմ
Ամերիաբանկը հրապարակում է 2021թ. 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Ընդհանուր ակտիվները և վարկերը կազմել են համապատասխանաբար 1,079 մլրդ և 677 մլրդ ՀՀ դրամ:
- Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում ավելացել է 6 տոկոսային կետով տարվա սկզբի համեմատությամբ` կազմելով 54%:
- 3-րդ փուլի խնդրահարույց վարկերի ցուցանիշը կազմել է 3.3%` բարելավելով 0.9 տոկոսային կետով տարվա սկզբից ի վեր:
- Զուտ շահույթը կազմել է 14.5 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 113% տարեկան աճ:
- Կապիտալի եկամտաբերությունը (ROE) և ակտիվների եկամտաբերությունը (ROA) կազմել են համապատասխանաբար 16.6% և 1.8%` ավելանալով 8.1 և 0.9 տոկոսային կետով:
- Ծախսերի և եկամտի հարաբերակցությունը կազմել է 38.2%:
- Զուտ տոկոսային մարժան ավելացել է 0.3 տոկոսային կետով` կազմելով 5%:
- 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 12.4% և 15.4%` գրանցելով աճ 0.9 և 1.8 տոկոսային կետով:
2021թ. 3-րդ եռ. ներդրողների շնորհանդես