en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
15Օգս

Ամերիաբանկը ներկայացնում է 2023թ. 2-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)

21.7 մլրդ դրամի զուտ շահույթ (տարեկան 13% աճ) և 25.3% կապիտալի շահութաբերություն 

Հիմնական ֆինանսական ցուցանիշները

  • Ընդհանուր վարկերը կազմել են 815 մլրդ դրամ` աճելով 14%-ով,
  • Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 12%-ով` կազմելով 371 մլրդ դրամ, 
  • Կորպորատիվ մեծ և ՓՄՁ պորտֆելը  աճել է 9%-ով` հասնելով 418 մլրդ դրամ
  • Ընդհանուր ՓՄՁ պորտֆելը կազմել է 195 մլրդ դրամ` աճելով 16.7%-ով,
  • Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 61.5%, 
  • Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 934 մլրդ դրամ` աճելով 6.6%-ով,
  • Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 1.9%` նվազելով 0.5 տոկոսային կետով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 
  • Զուտ շահույթը կազմել է 21.7 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 13% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
  • Կապիտալի շահութաբերությունը (ROE) և Ակտիվների շահութաբերությունը (ROA)  կազմել են համապատասխանաբար 25.3% և 3.4%,
  • 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 14.8% և 17.7%:

Հիմնական գործառնական ցուցանիշները

  • Բեռնաթափման ցուցանիշը* կազմել է 98%, իսկ Կանխիկ գործառնությունների գծով բեռնաթափման ցուցանիշը**` 82%, 
  • Ինտերնետ-բանկինգի օգտագործման գործակիցը հասել է 73%` աճելով 10 տոկոսային կետով անցյալ տարվա համեմատ,
  • Հաճախորդների հավատարմության գործակիցը (NPS) բարելավվել է` հասնելով 77.3%, մինչդեռ Հաճախորդների Փորձառության Գործակիցը (CEI**) կազմել է 9.8,
  • Մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերով արվող գործարքների քանակն աճել է 87%-ով նախորդ տարվա համեմատ, իսկ օգտատերերի թիվն աճել է 50%-ով,
  • Թվային ուղիներով վաճառքների մասնաբաժինը կազմել է 49%:

*Հեռավար և թվային ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը բանկի կողմից կատարված գործարքների ընդհանուր թվում
** հեռավար և թվային կապուղիներով (IB, MB, POS/VPOS) իրականացվող անկանխիկ գործարքների մասնաբաժինը գործարքների ընդհանուր քանակում
***Հաճախորդների փորձառության գործակից (CEI**). ամենաբարձր հնարավոր արժեքը 10 է