en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
20Նյմ

Ամերիաբանկը ներկայացնում է 2023թ. 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)

իմնական ֆինանսական ցուցանիշները

  • Ընդհանուր վարկերը կազմել են 873 մլրդ դրամ` աճելով 22%-ով,
  • Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 19%-ով` կազմելով 392 մլրդ դրամ,
  • Կորպորատիվ մեծ և ՓՄՁ պորտֆելն աճել է 25%-ով` հասնելով 480 մլրդ դրամ
  • Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 61.2%,
  • Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 997 մլրդ դրամ` աճելով 13.7%-ով,
  • Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 2.2%` նվազելով 0.2 տոկոսային կետով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
  • Զուտ շահույթը կազմել է 34.3 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 11% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
  • Կապիտալի շահութաբերությունը (ROE) և Ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել են համապատասխանաբար 26% և 3.6%,
  • 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 14.4% և 17.2%:

 

Հիմնական գործառնական ցուցանիշները

  • Բեռնաթափման ցուցանիշը* կազմել է 98%, իսկ Կանխիկ գործառնությունների գծով բեռնաթափման ցուցանիշը**` 84.1%,
  • Ինտերնետ-բանկինգի օգտագործման գործակիցը հասել է 69%` աճելով 6 տոկոսային կետով անցյալ տարվա համեմատ,
  • Հաճախորդների հավատարմության գործակիցը (NPS) բարելավվել է` հասնելով 78.4%, մինչդեռ Հաճախորդների Փորձառության Գործակիցը (CEI***) կազմել է 9.65,
  • Մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերով արվող գործարքների քանակն աճել է 85%-ով նախորդ տարվա համեմատ, իսկ օգտատերերի թիվն աճել է 42%-ով,
  • Թվային ուղիներով վաճառքների մասնաբաժինը կազմել է 50%:

 

*Հեռավար և թվային ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը բանկի կողմից կատարված գործարքների ընդհանուր թվում

** Հեռավար և թվային կապուղիներով (IB, MB, POS/VPOS) իրականացվող անկանխիկ գործարքների մասնաբաժինը գործարքների ընդհանուր քանակում

***Հաճախորդների փորձառության գործակից (CEI**). ամենաբարձր հնարավոր արժեքը 10 է