en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
31Մյս

Ամերիաբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք 2013» մրցանակին

Հպարտությամբ հայտնում ենք, որ Ամերիաբանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2013» մրցանակին, որը բանկին հանձնվել է մայիսի 16-ին ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում կայացած 2014թ. տարեկան ժողովի և բիզնես-ֆորումի ընթացքում:

Ամերիաբանկի համար մեծ պատիվ է ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում ստանալ այս հեղինակավոր մրցանակը: Նշենք, որ 2013թ. բանկն արժանացել էր «Ամենաակտիվ թողարկող բանկ» և «Հայկական առաջին հաստատող բանկ» մրցանակներին:  

«Տարվա գործարք 2013»-ն Ամերիաբանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարքն է` երաշխավորված ՎԶԵԲ-ի կողմից: Գործարքն ուներ կարևոր ռազմավարական նպատակ` Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտի զարգացումը:

Շնորհիվ միջազգային գործընկերների շրջանում վայելած վստահության և բարի համբավի` Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի հետ արժեքավոր համագործակցությանը զուգահեռ շարունակում է գործակցել նաև այնպիսի հեղինակավոր համաշխարհային կառույցների հետ, ինչպիսիք են ՄՖԿ-ն, ԱԶԲ-ն, DEG-ը, FMO-ն և մի շարք խոշոր միջազգային առևտրային բանկեր:

Մենք մտադիր ենք պահպանել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատարի մեր դիրքերը 2014թ. և այդուհետ: