en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
17Դկտ

Սոցիալական պատասխանատվությունը որպես Ամերիաբանկի կորպորատիվ արժեքների հիմնասյուն

Հավատարիմ մնալով իր կորպորատիվ արժեքներին՝ լինել կայուն և սոցիալապես պատասխանատու՝ Ամերիաբանկն արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացնում է ամանորյա բարեգործական աճուրդ, որի ողջ հասույթն ուղղվում է հիվանդ երեխաների բուժմանը: Այս տարի աճուրդի հասույթն ուղղվեց քաղցկեղով և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններով տառապող 18 երեխաների բուժմանը, որոնք գրանցված են ֆինանսապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցող՝ «Երեխաներ առանց ցավի», «Նվիրիր կյանք» և «Օգնենք հայ մանուկներին» հիմնադրամներում:

Այս տարի աճուրդի կարգախոսն էր «Սպորտը կյանքի համար»: Աճուրդին ներկայացվել էին զանազան սպորտային իրեր՝ հայտնի հայ և օտարազգի մարզիկների ստորագրությամբ: Ամփոփելով այս տարվա արդյունքները՝ մենք վստահ ենք, որ համատեղ ջանքերով կյանքի ուրախություն և հույսի շող կպարգևենք մանուկներին, ովքեր ունեն մեր օգնության կարիքը: Աճուրդի հասույթը կազմեց 30 600 000 մլն ՀՀ դրամ (66 000 ԱՄՆ դոլար), որն ավանդաբար կրկնապատկվեց Ամերիա խմբի կողմից՝ կազմելով 61 200 000 ՀՀ դրամ (132 000 ԱՄՆ դոլար):

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ամերիայի այս նախաձեռնությանը միացած բոլոր անձանց և տեղեկացնում, որ նվիրաբերություն կարելի է կատարել նաև առցանց, ինչպես նաև Ամերիաբանկում բացված թիվ 1570036910764400 բարեգործական հաշվին փոխանցում կատարելու միջոցով: Փոքրիկների համար նշանակություն ունի նույնիսկ ամենաչնչին ներդրումը: