en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
26Փտվ

Ամերիաբանկն արժանացել է չորս մրցանակի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության ժամանակ

Փետրվարի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող ճանաչվեց հետևյալ 4 անվանակարգում՝

«Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում»
«Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների գծով»
«Դեպոզիտար համակարգի լավագույն hաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում»

Մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ ներկայացվեց նաև անհատական խրախուսման «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» նոր անվանակարգը, որի հաղթող ճանաչվեց Ամերիաբանկի գլխավոր դիլեր Արզուման Դալլաքյանը: