en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
15Մյս

«Fitch» վարկանշային կազմակերպությունն Ամերիաբանկին շնորհել է երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշ

«Fitch» վարկանշային կազմակերպության հանձնաժողովը հաստատել է Ամերիաբանկի՝ երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը «B+» մակարդակի վրա: Որպես Հայաստանի գործարար ոլորտի ճանաչված նորարար՝ Ամերիաբանկն առաջինն է տեղական բանկային համակարգում և երկրում, ով արժանացել է իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշի: Համաշխարհային վարկանշային կազմակերպությունների կողմից տեղական ընկերություններին վարկանիշ շնորհելու դեպքերը շատ սակավաթիվ են, և մինչև հիմա տեղական ֆինանսական հաստատություններին տրվել էր միայն երկրի վարկանշային մակարդակից ցածր վարկանիշ:

Բանկի սեփական միջոցները հաշվի առնելով՝ վերջինիս կայունության վարկանիշն, երկարաժամկետ պարտավորությունների վարկանիշի նման, նույնպես գնահատվել է «B+»: Այսպիսով, վարկանիշի հաշվարկներում հաշվի չի առնվել բաժնետերերի կամ Կառավարության պոտենցիալ աջակցությունը:

Բանկի վարկանիշը հաստատելիս հաշվի են առնվել բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշներն, իրացվելիության զգալի պաշարը, վերաֆինանսավորման կառավարելի ռիսկերը և շուկայում զբաղեցրած ամուր դիրքը: Չնայած Հայաստանի շուկայում տիրող բարձր մրցակցության՝ Ամերիաբանկը զբաղեցնում է շուկայի առաջատարի դիրքը ըստ վարկավորման (շուկայի 13%), առևտրի ֆինանսավորման և հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների (12%) ցուցանիշների: 2014 թվականին բանկի շահութաբերության բարձր մակարդակը պայմանավորված էր վարկավորման ծավալի աճով, ֆինանսավորման կայուն արժեքով և այլ բանկերի համեմատ՝ չաշխատող վարկերի զգալիորեն ցածր ծավալով:

Նշենք նաև, որ «կայուն» հեռանկարի իջեցումը «բացասականի» պայմանավորված է Ռուսաստանում տիրող իրավիճակի բացասական ազդեցությամբ, որի արդյունքում կարող է թուլանալ նաև Հայաստանի գործարար միջավայրը: