29Հնվ
Ամերիաբանկը գլխավորում է Հայաստանի ներքին շուկայում պարտատոմսերի կազմակերպիչների վարկանիշային աղյուսակը
Cbonds ֆինանսական տեղեկատվական գործակալությունն առաջին անգամ հրապարակել է ՀՀ պարտքային կապիտալի շուկայի մասնակիցների վարկանիշային աղյուսակը: Գործակալությունը ամփոփել է տեղական կորպորատիվ պարտատոմսերի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ 2015թ. տեղական արժույթով պարտատոմսերի բոլոր թողարկումների տվյալները:
Ամերիաբանկը գլխավորում է կազմակերպիչների հնգյակը՝ շուկայի 42% մասնաբաժնով, որը գրեթե հավասար է 2-րդ և 3-րդ հորիզոնականը զբաղեցնող կազմակերպիչների մասնաբաժինների հանրագումարին:
Բանկը բավականին ակտիվ էր 2015թ.՝ կազմակերպելով ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի երեք մեծածավալ տեղաբաշխում, ապահովելով ՄՖԿ-ի՝ երեք տարի մարման ժամկետով դրամային պարտատոմսերի իրացվելիությունը «Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» բորսայում և կազմակերպելով շուկան այլ տեղական կորպորատիվ պարտատոմսերի համար:
Հաշվի առնելով մի շարք միջազգային ֆինանսական կառույցների կողմից նախատեսվող դրամային պարտատոմսերի թողարկումը, ինչպես նաև Ամերիաբանկի կորպորատիվ պարտատոմսերի ակնկալվող թողարկումը՝ 2016թ. խոստանում է բավականին ակտիվ տարի լինել մեզ համար պարտքային կապիտալի տեսանկյունից: Հետևե՛ք արժեթղթերի թողարկումների մասին մեր նորություններին. այստեղ ձեզ սպասում են շահավետ ներդրումային հնարավորություններ: