en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
13Հլս

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney ամսագրի «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2016» գերազանցության մրցանակը՝ ամսագրի 25-րդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Որպես հայկական շուկայի անվիճելի առաջատար՝ բանկը վերջին 6 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է արժանանում այս պատվավոր մրցանակին (2011, 2012, 2014 և 2016):

Euromoney-ն մրցանակները շնորհում է հիմնվելով աշխարհի տարբեր մասերում բանկային և ներդրումային գործունեության շարունակական վերլուծության վրա: Այս տարի ամսագիրը որպես երկրի լավագույն բանկ ընտրել է Ամերիաբանկը՝ գնահատելով վարկային պորտֆելի կայուն աճն ու դիվերսիֆիկացումը, կապիտալի համալրումը և շուկայում առաջատար դիրքը գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով:

«Մեզ համար մեծ պատիվ է արդեն չորրորդ անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն բանկը և այն, որ Euromoney-ն գնահատել է մեր թիմի կատարած մեծ աշխատանքն ու մեր նպատակասլացությունը, որոնց ապացույցն են կայուն ֆինանսական ցուցանիշներն ու առաջատար դիրքը շուկայում», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: