12Դկտ
Ամերիաբանկը «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ»
Ամերիաբանկն արժանացել է «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Տարեկան մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Լոնդոնում: Սա «The Banker» ամսագրի կողմից «Տարվա լավագույն բանկ» անվանակարգում Ամերիաբանկին շնորհված թվով 4-րդ մրցանակն է: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 17-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 149 երկրի առաջատար ֆինանսական հաստատություններ: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով բանկի բացառիկ ֆինանսական ցուցանիշները, բալանսավորված ռիսկերի կառավարումը, բանկի հաճախորդամետ սպասարկման որակը և թվային ու հեռահար բանկային տեխնոլոգիաների ներդրման գործում զգալի ձեռքբերումները:
Այս տարի Ամերիաբանկը տարվա լավագույն բանկ է ճանաչվել նաև Global Finance և Euromoney ամսագրերի կողմից: