en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
10Հլս

Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2017 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

Euromoney ամսագրի՝ Գերազանցության 26-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկը ճանաչվել է 2017թ. լավագույն բանկը Հայաստանում: Վերջին 7 տարվա ընթացքում այս պատվավոր մրցանակն շնորհվում է ՀՀ շուկայի առաջատար Ամերիաբանկին արդեն հինգերորդ անգամ (բանկն արժանացել է այդ մրցանակին նաև 2011, 2012, 2014 և 2016թթ.):  

Euromoney մրցանակները շնորհվում են աշխարհի առևտրային և ներդրումային բանկերի գործունեության շուրջամյա ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ շնորհիվ կայուն աճի, ակտիվ վարկավորման, վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման, թվային տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված ջանքերի և իր երկրում լավագույն հիմնական ֆինանսական ցուցանիշների: