04Դկտ
Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից
Ամերիաբանկն արժանացել է «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: «The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 3-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 5-րդ անգամ
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդանում արդեն 18-րդ անգամ, որին մասնակցել են 149 երկրի առաջատար ֆինանսական հաստատություններ: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով բանկի առաջատար դիրքերը շուկայում, ներդրումները թվային բանկային տեխնոլոգիաներում. բալանսավորված ռիսկերի կառավարումը, բանկի հաճախորդամետ սպասարկման որակը:
Այս տարի Ամերիաբանկը տարվա լավագույն բանկ է ճանաչվել նաև Global Finance և Euromoney ամսագրերի կողմից