en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
30Նյմ

S&P-ն Ամերիաբանկին շնորհել է B+/B վարկանիշ` «կայուն» հեռանկարով

S&P Global Ratings վարկանիշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ` «կայուն» հեռանկարով: Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որը վարկանշվել է S&P-ի կողմից:
Ամերիաբանկի 'B+' վարկանիշը մեկ նիշով պակաս է հաշվարկված սեփական վարկունակության ցուցանիշից (SACP)` bb-, քանի որ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկունակությամբ:
Ամերիաբանկի երկարաժամկետ վարկանիշն արտացոլում է բանկի` Հայաստանի առաջատարի դիրքը և S&P-ի սպասումներն առ այն, որ բանկը կպահպանի իր դիրքը, իսկ կապիտալացման մակարդակը մոտակա 24 ամսում կավելանա շնորհիվ կայուն շահութաբերության:
S&P-ն ակնկալում է շուրջ 7% տնտեսական աճ Հայաստանում 2017թ.-ին, որը կդանդաղի 2019-2021 թթ.` միջինում կազմելով 4%, սակայն էապես բարձր լինելով համադրելի երկրներից:
Ըստ S&P-ի` Հայաստանի բանկային համակարգը կայուն կլինի, առանց շուկայի նկատելի տատանումների: Ոլորտի ռիսկը նույնպես գնահատվում է կայուն:
S&P-ի կարծիքով Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքը պահպանելու լավ հնարավորություններ ունի` հաշվի առնելով նպաստավոր և բարելավվող մակրոտնտեսական միջավայրը, ինչպես նաև պրոֆեսիոնալ ղեկավարների թիմն ու վերահսկող բաժնետերերին, ովքեր մեծ փորձ ունեն բանկային և ֆինանսական ոլորտում:
Վարկանիշի` մոտակա 12 ամսվա կայուն հեռանկարն արտացոլում է S&P-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի գործունեությունը և ֆինանսական ցուցանիշները նշված ժամանակահատվածում կայուն կլինեն: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ վարկանիշ
Moody’s: B1/NP (LC) & B2/NP (FC)` դրական հեռանկարով
S&P:  B+/Stable/B

Հայաստանի Հանրապետության վարկանիշ
Moody’s՝ երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի B1 վարկանիշ՝ դրական հեռանկարով
Fitch՝ երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի B+ վարկանիշ՝ դրական հեռանկարով