27Հնս
Moody's վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն որպես «կայուն», և վերահաստատել Ba3 վարկանիշը
Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկի` վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը: Գործակալությունը նաև վերանայել է երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշի հեռանկարը` սահմանելով այն որպես «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:
Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականի և ճշգրտված վարկունակության բազային գնահատականի բարձրացումը b1-ից ba3 պայմանավորված է համաճարակի պայմաններում բանկի ակտիվների որակի կայունությամբ` վերջին երկու տարվա ընթացքում կապիտալի համարժեքության և եկամտաբերության ցուցանիշների կտրուկ բարելավմանը զուգահեռ: Վարկունակության բազային գնահատականի բարձրացմանը հաջորդիվ բարձրացել է նաև բանկի կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը (CRR) Ba3-ից Ba2 և կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատականը Ba3(cr)-ից Ba2(cr):
BCA գնահատականի բարելավմանը նպաստող գործոնների շարքում Moody’s գործակալությունը նշել է բանկի` 2023թ. 1-ին եռամսյակում ցուցաբերած կայուն ցուցանիշները` ակտիվների շատ բարձր շահութաբերությունը, բարձր եկամուտները, ցածր վարկային ռիսկը և ծախսերի բարձր արդյունավետությունը: 2021-2022թթ.` հետհամավարակային շրջանում, Ամերիաբանկը նաև էապես բարելավել է իր ակտիվների որակը, և Moody’s գործակալության ակնկալիքներով բանկը կշարունակի խստորեն պահպանել ակտիվների որակը Հայաստանում առկա տնտեսական աճի պայմաններում:
Ամերիաբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի գծով հեռանկարը «կայուն» է` արտացոլելով Moody’s գործակալության այն տեսակետը, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում բանկը պահպանելու է բարձր ցուցանիշներ։
Ամերիաբանկի վարկանիշի հեռանկարի բարելավմանը նախորդել է Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի վերանայումը «բացասականից» «կայուն»: