11Մյս
Ամերիաբանկը և DEG-ը ստորագրել են 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
Ամերիաբանկը ստորագրել է 20 մլն ԱՄՆ դոլարի առաջնահերթ մարման վարկային պայմանագիր DEG Գերմանական ներդրումների և զարգացման ընկերություն (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) հետ: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 12-ին Լոնդոնում՝ ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ:
Երկարաժամկետ վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը:
ՓՄՁ-ները կարևոր դեր են խաղում երկրի տնտեսության զարգացման և ամրապնդման գործում՝ ապահովելով ՀՆԱ-ի շուրջ 40%-ը և աշխատատեղերի մեծ մասը: DEG ընկերության այս վարկը կնպաստի Հայաստանում բիզնեսի աճին ու զարգացմանը ՓՄՁ-ների համար ֆինանսավորման մատչելի աղբյուրներ ապահովելու միջոցով:
«Մենք շատ ուրախ ենք շարունակելու դեռևս 2009թ. սկսված համագործակցությունը DEG ընկերության հետ: Առաջնահերթ մարման վարկային պայմանագիրը շրջադարձային գործարք է մեզ համար: Այն մեզ կօգնի ամրապնդել մեր դիրքերը ՓՄՁ վարկավորման շուկայում՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը», - նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: