en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
27Նյմ

Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքում Պրոպարկոյի հետ

Ամերիաբանկն ուրախ է տեղեկացնել Պրոպարկոյի (Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունը, որն իր գործունեությունն է ծավալում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ) հետ 20 միլիոն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագիր կնքելու մասին: Ֆինանսավորման գումարը տրամադրվել է 6 տարի ժամկետով և նախատեսվում է ուղղել էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2016 թ. նոյեմբերի 29-ին Երևանում:

Մեջբերում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքից. «Մենք բարձր ենք գնահատում Պրոպարկոյի հետ համագործակցությունը և ուրախ ենք շարունակել այն մեր տնտեսության հիմնական հատվածների ֆինանսավորմանն ուղղվելիք նոր վարկային գործիքի շրջանակներում: Այս պայմանագիրը կնպաստի մեր վարկային պորտֆելի հետագա զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև կծառայի տարբեր ոլորտներ ներկայացնող մեր հաճախորդների շահերին՝ ընդհանուր առմամբ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը»:

Ամերիաբանկի և Պրոպարկոյի միջև համագործակցության հիմքը դրվել էր դեռևս 2013 թ-ին, երբ ընկերության և Ամերիաբանկի միջև կնքվեց 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր, որը Պրոպարկոյի առաջին ֆինանսական ներդրումն էր Հայաստանում և ուղղված էր փոքր ու միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտների ֆինանսավորմանը: