en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
04Մյս

Եվրասիական զարգացման բանկը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին տրամադրել է 30 մլն ԱՄՆ դոլար

Եվրասիական զարգացման բանկը և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Այն հնարավորություն կտա Հայաստանին խթանել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը: 

Փոքր և միջին ձեռնարկությունները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Դրանք ապահովում են տնտեսության կայունությունը: Նշված ֆինանսավորումը կօգնի ՓՄՁ-ներին լուծել կապիտալ ներդրումների համար պահանջվող երկարաժամկետ ֆինանսավորման խնդիրը: 

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնվել է ՌԴ և Ղազախստանի կողմից 2006թ-ի հունվարին՝ անդամ երկրների շուկայական տնտեսության զարգացումը խթանելու, կայուն տնտեսական աճ ապահովելու և առևտրատնտեսական կապեր հաստատելու նպատակով: ԵԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար: ԵԶԲ-ին անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը: