07Օգս
Ամերիաբանկը հրապարակում է 2015թ. 1-ին կիսամյակի աուդիտ չանցած արդյունքները՝ համաձայն ՖՀՄՍ
Ամերիաբանկը հրապարակում է 2015թ. 1-ին կիսամյակի՝ աուդիտ չանցած ֆինանսական արդյունքները՝ համաձայն ՖՀՄՍ: Ուրախ ենք փաստել, որ բանկը շարունակում է մնալ ՀՀ բանկային համակարգի առաջատարը՝ զգալիորեն գերազանցելով միջին շուկայական ցուցանիշները և հետևողականորեն ավելացնելով իր մասնաբաժինը: Չնայած տնտեսության անկմանը և բանկային համակարգի շահույթի կտրուկ նվազմանը՝ Ամերիաբանկը գրանցել է զուտ շահույթի 5%-ոց աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծախսերի և եկամուտների հարաբերակցության ամենացածր ցուցանիշն իր մրցակիցների մեջ, ինչպես նաև հաճախորդների հանդեպ պարտավորությունների աճ: