14Փտվ
Ամերիաբանկը ներկայացնում է 2018թ. 4-րդ եռամսյակի և ամբողջ տարվա` աուդիտ չանցած ֆինանսական ցուցանիշները
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Զուտ շահույթ` 10.5 մլրդ ՀՀ դրամ, 37% տարեկան աճ
- Զուտ տոկոսային եկամուտ` 27.3 մլրդ ՀՀ դրամ, 49% տարեկան աճ
- Կապիտալի եկամտաբերություն (ROE)` 12.6%, աճ 1.2 տոկոսային կետով
- Ակտիվների եկամտաբերություն (ROA)` 1.5%, աճ 0.4 տոկոսային կետով
- Ծախսերի հարաբերությունը եկամտին` 38.2%, 1.9 տոկոսային կետով կրճատում
- Զուտ տոկոսային մարժա` 4.8%, տարեկան աճ 1.3 տոկոսային կետով
- Ընդհանուր ակտիվներ` 780 մլրդ ՀՀ դրամ, 15% տարեկան աճ
- Հաճախորդներին տրված վարկեր և փոխառություններ` 543 մլրդ ՀՀ դրամ, 13.4% տարեկան աճ
- Չաշխատող վարկեր` 3.3%, աճ 0.4 տոկոսային կետով
- Չաշխատող վարկերի ծածկույթը` 89%, տարեկան աճ 8 տոկոսային կետով
- 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հիմնական կապիտալի և ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 10.8% և 13.7%:
2018թ. 4-րդ եռամսյակի և ամբողջ տարվա` աուդիտ չանցած ֆինանսական ցուցանիշները պարունակող շնորհանդերը հասանելի է ներդրողների հետ փոխհարաբերությունների կայքի «Ֆինանսական հաշվետվություններ և ներդրողների շնորհանդեսներ» բաժնում:
2018թ. 4-րդ եռ. ներդրողների շնորհանդես