en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
24Փտվ

Ամերիաբանկը ներկայացնում է 2020թ. 4-րդ եռամսյակի` աուդիտ չանցած ֆինանսական արդյունքները

Վարկային պորտֆելի կայուն աճ` թե՛ կորպորատիվ և թե՛ մանրածախ վարկերի գծով պորտֆելի երկնիշ աճով 

Հիմնական ֆինանսական ցուցանիշները 

  • Ընդհանուր ակտիվներ` 1,091 մլրդ ՀՀ դրամ, 13% տարեկան աճ  
  • Ընդհանուր վարկային պորտֆել` 683 մլրդ ՀՀ դրամ, 18% տարեկան աճ
  • Մանրածախ վարկային պորտֆել` 233 մլրդ ՀՀ դրամ, 31% տարեկան աճ
  • Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում` 48% (աճ 4 տոկոսային կետով նախորդ տարվա համեմատ)
  • Կորպորատիվ վարկային պորտֆել` 450 մլրդ ՀՀ դրամ, 13% տարեկան աճ
  • Զուտ շահույթ` 9 մլրդ ՀՀ դրամ, զուտ շահույթը մինչև պահուստավորումը` 23.4 մլրդ ՀՀ դրամ (33% աճ նախորդ տարվա համեմատ)
  • Կապիտալի եկամտաբերությունը` 8.5%, կապիտալի եկամտաբերությունը նախքան պահուստավորումը` 20.9% (աճ 2.9 տոկոսային կետով նախորդ տարվա համեմատ) 
  • Ծախսերի հարաբերությունը եկամտին` 35.1%, բարելավում 6.9 տոկոսային կետով տարեկան կտրվածքով
  • Զուտ տոկոսային մարժա` 4.7%
  • 1-ին մակարդակի կապիտալի և ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշներ` համապատասխանաբար 11.5% և 13.6% 

2020թ. 4-րդ եռ. ներդրողների շնորհանդես