02Մյս
Ամերիաբանկը ներկայացնում է 2022թ. 4-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Ընդհանուր վարկերը կազմել են 714 մլրդ ՀՀ դրամ` աճելով 10% (22.4%*)-ով,
- Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 26% (31.2%*)-ով` կազմելով 330 մլրդ դրամ,
- Ընդհանուր ՓՄՁ պորտֆելը կազմել է 167 մլրդ դրամ` աճելով 12% (22.4%*)-ով,
- Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 62%` ավելանալով 5 տոկոսային կետով,
- Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 876 մլրդ դրամ` աճելով 23% (41.2%*)-ով,
- Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 2.4%` բարելավվելով 0.8 տոկոսային կետով,
- Զուտ շահույթը կազմել է 44.3 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով ավելի քան 2 անգամ աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
- Կապիտալի եկամտաբերությունը (ROE) կազմել է 29.8%` ավելանալով 13.5 տոկոսային կետով,
- Ակտիվների եկամտաբերությունը (ROA) կազմել է 3.9%` աճելով 2.1 տոկոսային կետով,
- Ծախսերի հարաբերությունը եկամտին գործակիցը (CIR) կազմել է 38.3%` բարելավվելով 2.3 տոկոսային կետով,
- 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 15.2% և 17.4%:
* կայուն փոխարժեքի հաշվարկով
2022թ. 4-րդ եռ. ներդրողների շնորհանդես