en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
26Հնս

Ամերիաբանկը հանդես է գալիս որպես Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխող

Թիմ Տելեկոմ Արմենիան՝ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը, ազդարարեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկը: Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը։ Ռազմավարական նշանակության այս համագործակցությունը կարևոր իրադարձություն է տեղական կապիտալի շուկայում` որպես TMT ոլորտի ընկերության առաջին IPO-ն: IPO-ն Տելեկոմ Արմենիային հնարավորություն կտա ուժեղացնել իր զարգացող ենթակառուցվածքները, ընդլայնել ներկայությունը շուկայում և խթանել նորարարությունը Հայաստանի դինամիկ զարգացող հեռահաղորդակցության ոլորտում:

Ամերիաբանկը, լինելով Հայաստանի առաջատար ներդրումային բանկը և ամենախոշոր ֆինանսական կազմակերպությունը տեղական արժեթղթերի շուկայում, հանդես է գալիս որպես 8,240 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ բաժնետոմսերի տեղաբաշխողը: Տեղաբաշխումն իրականացվում է տեղական օրենսդրության պահանջներին համապատասխան: Տեղաբաշխումից հետո բաժնետոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում: Թիմ Տելեկոմ Արմենիայի բաժնետոմսերը պոտենցիալ ներդրողներին հասանելի են նաև Ամերիաբանկի բջջային հավելվածի MyInvest հարթակում, որը ներդրողներին հնարավորություն է տալիս գնել բաժնետոմսերն առցանց և ապահովում է պարզեցված եղանակով, թվային ուղիների միջոցով ներդրում իրականացնելու փորձառություն:

Ամերիաբանկը տարբեր ոլորտներում գործարքների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների տրամադրման մեծ փորձ ունի: Բանկի վերջին նշանակալի գործարքներից մեկը տեղական կապիտալի շուկայում աշխարհում մոլիբդենի առաջատար արտադրողներից մեկի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումն էր, որը Հայաստանում երբևէ իրականացված` ամենախոշոր պարտատոմսերի գործարքն էր: Գործելով որպես գլխավոր կտեղաբաշխող և շուկա ստեղծող՝ Ամերիաբանկը, ի թիվ այլոց, որպես առանցքային ներդրողներ, ներգրավել է այնպիսի միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը:

Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Այսօր Թիմ Տելեկոմ Արմենիա ընկերության համար շատ կարևոր օր է, քանի որ մենք իրականացնում ենք մեր բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը, ինչը փաստում է, որ մենք նվիրված ենք թափանցիկ գործելաոճին, աճին ու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը: Այս IPO-ն ոչ միայն կուժեղացնի մեր ենթակառուցվածքները և ներկայությունը շուկայում, այլև հնարավորություն կտա ներդրողներին միանալու մեզ այս հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում:»

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Թիմ Տելեկոմ Արմենիա ընկերության հետ և մեր փորձառության ու լայն հնարավորությունների շնորհիվ ապահովել ընկերության բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման գործընթացի անխափան իրականացումը: Սա իսկապես պատմական իրադարձություն է տեղական կապիտալի շուկայի համար, որը մեծապես կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը։ Ակնկալում ենք, որ կձևավորվի ներդրողների բավականին դիվերսիֆիկացված ցանկ, անհատների և կազմակերպությունների ներգրավվածությամբ, ինչն ակտիվ երկրորդային շուկա ունենալու հիմնական գրավականն է:»

Հայտարարված IPO-ն ևս մեկ կարևոր փուլ է Թիմ Տելեկոմ Արմենիայի զարգացման գործում` 2022թ. մայիսին մեկնարկած 45 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ֆինանսավորման ծրագրից հետո: Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Ամերիաբանկի կողմից տրամադրված վարկի նպատակը գերարագ ինտերնետային ենթակառուցվածքի ներդրումն էր Հայաստանում, ներառյալ` 4G բջջային ցանցի ընդլայնումը և 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network/Նոր սերնդի ցանց) ցանցի կառուցումը Հայաստանի` ամբողջ տարածքում: Նախագծի արդյունքում ավելի արագ ինտերնետային ծառայություններ կտրամադրվեն բջջային համակարգի նվազագույնը 1.1 միլիոն բաժանորդի, իսկ ավելի քան 450,000 տնային տնտեսություն կապահովվի օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությամբ:


Թիմ Տելեկոմ Արմենիա
Թիմ Տելեկոմ Արմենիան լիովին հայկական բրենդ է և հազարավոր մասնագետներից բաղկացած հզոր թիմ: Ընկերությունը գործում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում` տրամադրելով ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Թիմը կառուցում է 25 Գբ/վ արագությամբ եզակի NGN ցանցը և տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի ամբողջ տարածքում:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել.
Շուշանիկ Հովսեփյան
Ներդրողների հետ փոխհարաբերությունների ծառայության ղեկավար, Ամերիաբանկ
ir@ameriabank.am

________________________________________

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Աﬔրիաբանկը Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը: Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների և էկոհամարգերի հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։
Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:
Լրացուցիչ տեղեկատվությունը ներկայացված է այստեղ: