en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
30Օգս

S&P-ն բարելավում է Ամերիաբանկի վարկանիշը` սահմանելով այն BB-/B, հեռանկարը` կայուն

S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկի` թողարկողի երկարաժամկետ վարկանիշը` սահմանելով այն BB-: Հեռանկարը կայուն է: Միևնույն ժամանակ գործակալությունը հաստատել է բանկի` թողարկողի կարճաժամկետ B վարկանիշը:  Փոփոխությանը նախորդել է Հայաստանի վարկանիշի բարելավումը: Ամերիաբանկի վարկանիշներն այլևս սահմանափակված չեն սուվերենի վարկունակությամբ և այժմ համապատասխանում են նրա սեփական վարկարժանության BB- գնահատականին:

S&P գործակալության կարծիքով՝ Ամերիաբանկն ունի լավ հնարավորություններ՝ պահպանելու իր առաջատար դիրքը Հայաստանում (այն ամենախոշոր վարկային հաստատությունն է ներքին շուկայում՝ 2023թ. հունիսի 30-ի դրությամբ ունենալով շուրջ 19% շուկայի մասնաբաժին)` օգտագործելով իր թվային կապուղիները և ավելի դիվերսիֆիկացնելով մանրածախ և ՓՄՁ պորտֆելները: S&P-ն նաև ակնկալում է, որ առաջիկա տարիներին Ամերիաբանկը կպահպանի կապիտալի համարժեքության բավարար մակարդակ՝ ներքին կապիտալի ստեղծման բարձր ցուցանիշների շնորհիվ:

Կայուն հեռանկարն արտացոլում է գործակալության այն տեսակետը, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Ամերիաբանկը կպահպանի իր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում և կկառավարի վարկավորման ակնկալվող բարձր աճը՝ միաժամանակ պահպանելով կապիտալի կայուն բուֆերները: