en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
10Նյմ

Երևանի կենտրոնում մեկնարկում է «Կամար» բիզնես կենտրոնի՝ Ա դասի առաջին «կանաչ» բիզնես կենտրոնի շինարարությունը

«Ամերիա» խմբի կազմի մեջ մտնող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» («Պրոդեկո») ընկերությունը հաջողությամբ ներգրավել է 18 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ պարտքային ֆինանսավորում Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ) և DEG-ից՝ Հայաստանում Ա դասի առաջին «կանաչ» բիզնես կենտրոնի կառուցման նախագիծն իրականացնելու նպատակով: Նախագծի ընդհանուր արժեքն է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար, նախատեսված ավարտի ժամկետը՝ 2016թ. վերջը:

Ս.թ. նոյեմբերի 6-ին հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությամբ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն ազդարարեց «Կամար» բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարության մեկնարկը: Շինարարության միջազգային նորարարական չափանիշներով նախագծված համալիրը Հայաստանում առաջին «կանաչ» բիզնես կենտրոնի նախագիծն է, որը շինարարության ավարտից հետո կհավաստագրվի BREEAM-ի (BRE Environmental Assessment Method)` աշխարհում «կանաչ» շինությունների էկոլոգիական գնահատման և դասակարգման առաջատար համակարգերից մեկի կողմից: 

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Համաշխարհային բանկի խմբի անդամ ՄՖԿ-ն տրամադրել է 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ, ինչպես նաև ներգրավել է ևս 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ DEG (Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft mbH) միջազգային կառույցից: Նախագծի ֆինանսավորման մնացած գումարն ապահովելու է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն` իր միջոցների հաշվին: