en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
26Հնվ

Ամերիաբանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում:

Ամերիաբանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում: Նման հեղինակավոր մրցանակի, ինչպես նաև «Տարվա լավագույն բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ (նախկինում 2012, 2013 և 2014թթ.):

Մրցանակը շնորհվել է համաշխարհային մասշտաբով 7 տարածաշրջանի և 84 երկրի, ինչպես նաև աշխարհի լավագույն բանկերին, որոնց ընտրության համար հաշվի են առնվել կատարված գործարքների ծավալը, միջազգային ասպարեզում գործարքների ակտիվության մակարդակը և հաճախորդների սպասարկման որակը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ արժանանում ենք Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն բանկի կոչմանը Global Finance ամսագրից: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել առևտրի ֆինանսավորման մեր թիմին՝ շարունակական աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և գերազանց որակ ապահովելու ձգտումների համար», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: