17Մրտ
Ամերիաբանկը ճանաչվել է 2015թ. Հայաստանի լավագույն բանկը 4-րդ տարին անընդմեջ Global Finance ամսագրի կողմից
Ամերիաբանկը ճանաչվել է 2015թ. Հայաստանի լավագույն բանկը՝ ըստ Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկերը զարգացող երկրներում» բացառիկ հարցման: Ամերիաբանկն արժանանում է Global Finance հրատարակության մրցանակի արդեն 4-րդ տարին անընդմեջ:
Հրապարակված հայտարարության համաձայն հաղթողներն ընտրվել են Global Finance-ի խմբագրական կազմի կողմից բանկային ոլորտի վերլուծաբանների, խոշոր ընկերությունների ղեկավարների և փորձագետների կարծիքի հիման վրա: Ընտրությունը հիմնվում է այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, շահութաբերությունը, ռազմավարական հարաբերությունները, հաճախորդների սպասարկումը, մրցունակ սակագները և նորարարությունը:
«Մեզ համար մեծ պատիվ է 2012թ. ի վեր 4-րդ տարին անընդմեջ արժանանալ Հայաստանի լավագույն բանկի կոչմանը Global Finance ամսագրի կողմից: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր թիմին՝ շարունակական աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և գերազանց որակ ապահովելու ձգտումների համար, որոնց շնորհիվ էլ մենք Հայաստանի բանկային շուկայում բացարձակ առաջատար ենք 2014թ. արդյունքներով», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: