en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
24Մրտ

Ամերիաբանկը ճանաչվել է որպես 2017թ. Հայաստանի լավագույն բանկ և լավագույն ներդրումային բանկ Global Finance ամսագրի կողմից

Global Finance ամսագիրը Ամերիաբանկը ճանաչել է որպես Հայաստանում տարվա լավագույն բանկ և լավագույն ներդրումային բանկ: Ամերիաբանկը հաղթում է «Լավագույն բանկ» անվանակարգում արդեն 6-րդ տարին անընդմեջ և 2-րդ տարին անընդմեջ՝ «Լավագույն ներդրումային բանկ» անվանակարգում:

Հաղթողներն ընտրվում են մի շարք չափանիշների հիման վրա՝ ակտիվների աճ, շահութաբերություն, աշխարհագրական ծածկույթ, ռազմավարական գործընկերություն, բիզնեսի զարգացում և նորարարություն: Լավագույն ներդրումային բանկերն ընտրվում էին՝ հաշվի առնելով շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, մատուցվող ծառայությունները և խորհրդատվությունը, գործարքները կառուցելու հնարավորությունները, դիստրիբուցիոն ցանցը, շուկայական պայմաններին արձագանքելու ուղղությամբ կատարվող քայլերը, նորարարությունը, գինը, երկրորդային շուկայում արժեթղթերի իրացվելիության ապահովումը և բանկի հեղինակությունը: Global Finance-ը հաղթողներին որոշել է՝ հիմնվելով ոլորտի փորձագետների, վերլուծաբանների, կազմակերպությունների ղեկավարների և բանկային համակարգի խորհրդատուների տրամադրած տեղեկությունների վրա: 

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց՝ «Մեզ համար մեծ պատիվ է արժանանալ Global Finance-ի այս հեղինակավոր մրցանակին: Որպես ունիվերսալ բանկ՝ մենք ձգտում ենք զարգացնել մեր գործունեության բոլոր ուղղությունները և ամրապնդել մեր դիրքը որպես շուկայի առաջատարը բոլոր հիմնական ցուցանիշներով»: