en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
07Օգս

Moody's-ն Ամերիաբանկին շնորհել է վարկանիշ

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է հետևյալ վարկանիշները՝ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ և NP կարճաժամկետ վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ և NP կարճաժամկետ վարկանիշ, վարկունակության բազային և ճշգրտված b1 գնահատական (BCA & adjusted BCA), կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ և NP կարճաժամկետ վարկանիշ և կոնտրագենտի ռիսկի Ba3(cr) երկարաժամկետ գնահատական և NP(cr) կարճաժամկետ գնահատական:

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա:
Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը սահմանափակված է Հայաստանի Հանրապետությունում արտարժույթով ավանդների առավելագույն շեմով և ունի կայուն հեռանկար:

Ամերիաբանկին շնորհված՝ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը ներառում է b1 BCA-ն, որն արտացոլում է բանկի (1) դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքը տեղական շուկայում, (2) ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի պահուստների բավարար ծածկույթի, (3) իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները: 


«Ամերիաբանկ» ՓԲԸ վարկանիշ
Moody’s B1/NP (LC) & B2/NP (FC)

Հայաստանի Հանրապետության վարկանիշ
Moody’s՝ երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի B1 վարկանիշ՝ դրական հեռանկարով
Fitch՝ երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի B+ վարկանիշ՝ դրական հեռանկարով