en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
03Սպտ

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է Ba3

Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկի` ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1-ից Ba3 և արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը` B2-ից B1: Վարկանիշը բարձրացնելու որոշումը պայմանավորված է Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականի (BCA) b1-ից մինչև bа3 բարձրացմամբ: Բանկի վարկունակության բազային գնահատականի` մինչև ba3 բարձրացումն արտացոլում է ՀՀ բանկային համակարգի բարելավված մակրո պրոֆիլը և բանկի կայուն լավ ֆինանսական ցուցանիշների համադրությունը: Բանկի վարկունակության բազային գնահատականը հիմնված է ակտիվների պատմականորեն բարձր որակի, ամուր կապիտալի դիրքի, կայուն եկամտաբերության ցուցանիշների, բավարար իրացվելիության և ֆինանսավորման դիվերսիֆիկացված բազայի վրա:

Բանկի` երկարաժամկետ կոնտրագենտի  ռիսկի վարկանիշները (ազգային արժույթով և արտարժութով) Ba3- ից բարձրացվել է Ba2:
 
ազգային արժույթով երկարաժամկետ ավանդներ - Ba3/NP
արտարժույթով երկարաժամկետ ավանդներ - B1/NP
վարկունակության բազային գնահատական - ba3
կոնտրագենտի ռիսկի գնահատական - Ba2(cr)/NP
հեռանկարը - կայուն