en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
11Հկտ

Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանշային աղյուսակը, որում Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Հայաստանում «Տարվա ամենահուսալի բանկ» հեղինակավոր մրցանակին:
 
«Global Finance» ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկն ավելի քան երեսուն տարի հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են Moody's, Standard & Poor's և Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին  տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծության և գնահատումների հիման վրա: 

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը մրցանակի կապակցությամբ նշել է․ 
«Մեծ պատիվ է «Global Finance» ամսագրի կողմից հերթական անգամ ճանաչվել Հայաստանի ամենահուսալի բանկը: Այս մրցանակը վերահաստատում է Հայաստանում Ամերիաբանկի հանդեպ ձևավորված վստահությունն ու համբավը: Այս ճանաչումը մեզ համար մոտիվացնող է, միաժամանակ պարտավորեցնող, որպեսզի պահպանենք մեր որդեգրած բարձր չափանիշները և մեր հաճախորդների համար մշտապես ապահովենք հուսալի և անվտանգ բանկային փորձառություն»: 
Հավելենք, որ միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից այս տարի Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է մի շարք, այդ թվում` «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին:


Global Finance 
«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: 
«Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար: