en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
14Փտվ

Ամերիաբանկը ներկայացնում է 2018թ. 4-րդ եռամսյակի և ամբողջ տարվա` աուդիտ չանցած ֆինանսական ցուցանիշները

Հիմնական ֆինանսական ցուցանիշները 

  • Զուտ շահույթ` 10.5 մլրդ ՀՀ դրամ, 37% տարեկան աճ
  • Զուտ տոկոսային եկամուտ` 27.3 մլրդ ՀՀ դրամ, 49% տարեկան աճ
  • Կապիտալի եկամտաբերություն (ROE)` 12.6%, աճ 1.2 տոկոսային կետով  
  • Ակտիվների եկամտաբերություն (ROA)` 1.5%, աճ 0.4 տոկոսային կետով 
  • Ծախսերի հարաբերությունը եկամտին` 38.2%, 1.9 տոկոսային կետով կրճատում 
  • Զուտ տոկոսային մարժա` 4.8%, տարեկան աճ 1.3 տոկոսային կետով 
  • Ընդհանուր ակտիվներ` 780 մլրդ ՀՀ դրամ, 15% տարեկան աճ
  • Հաճախորդներին տրված վարկեր և փոխառություններ` 543 մլրդ ՀՀ դրամ, 13.4% տարեկան աճ
  • Չաշխատող վարկեր` 3.3%, աճ 0.4 տոկոսային կետով
  • Չաշխատող վարկերի ծածկույթը` 89%, տարեկան աճ 8 տոկոսային կետով 
  • 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հիմնական կապիտալի և ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 10.8% և 13.7%:  

2018թ. 4-րդ եռամսյակի և ամբողջ տարվա` աուդիտ չանցած ֆինանսական ցուցանիշները պարունակող շնորհանդերը հասանելի է ներդրողների հետ փոխհարաբերությունների կայքի «Ֆինանսական հաշվետվություններ և ներդրողների շնորհանդեսներ» բաժնում:

2018թ. 4-րդ եռ. ներդրողների շնորհանդես