16Նյմ
Ամերիաբանկը ներկայացնում է 2019թ. երրորդ եռամսյակի` աուդիտ չանցած ֆինանսական ցուցանիշները
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Զուտ շահույթ` 8.8 մլրդ ՀՀ դրամ, 8% տարեկան աճ
- Զուտ տոկոսային եկամուտ` 22.9 մլրդ ՀՀ դրամ, 18% տարեկան աճ
- Կապիտալի եկամտաբերություն (ROE) և Ակտիվների եկամտաբերություն (ROA)` համապատասխանաբար 12.5% և 1.5%
- Զուտ տոկոսային մարժա` 4.9%
- Ընդհանուր ակտիվներ` 820 մլրդ ՀՀ դրամ, 5% աճ տարեսկզբի համեմատությամբ
- Հաճախորդներին տրված վարկեր և փոխառություններ` 558 մլրդ ՀՀ դրամ, 2.9% աճ տարեսկզբի համեմատությամբ և 15% տարեկան աճ
- Մանրածախ վարկային պորտֆելի աճ 32% տարեսկզբի համեմատությամբ և 52% տարեկան կտրվածքով` հասնելով 158 մլրդ ՀՀ դրամի
- Մանրածախ և ՓՄՁ վարկերի տեսակարար կշռի աճ մինչև 42%
- Հիմնական կապիտալի և ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 11.8% և 14.3%:
2019թ. 3-րդ եռ. ներդրողների շնորհանդես