24Փտվ
Ամերիաբանկը ներկայացնում է 2020թ. 4-րդ եռամսյակի` աուդիտ չանցած ֆինանսական արդյունքները
Վարկային պորտֆելի կայուն աճ` թե՛ կորպորատիվ և թե՛ մանրածախ վարկերի գծով պորտֆելի երկնիշ աճով
Հիմնական ֆինանսական ցուցանիշները
- Ընդհանուր ակտիվներ` 1,091 մլրդ ՀՀ դրամ, 13% տարեկան աճ
- Ընդհանուր վարկային պորտֆել` 683 մլրդ ՀՀ դրամ, 18% տարեկան աճ
- Մանրածախ վարկային պորտֆել` 233 մլրդ ՀՀ դրամ, 31% տարեկան աճ
- Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում` 48% (աճ 4 տոկոսային կետով նախորդ տարվա համեմատ)
- Կորպորատիվ վարկային պորտֆել` 450 մլրդ ՀՀ դրամ, 13% տարեկան աճ
- Զուտ շահույթ` 9 մլրդ ՀՀ դրամ, զուտ շահույթը մինչև պահուստավորումը` 23.4 մլրդ ՀՀ դրամ (33% աճ նախորդ տարվա համեմատ)
- Կապիտալի եկամտաբերությունը` 8.5%, կապիտալի եկամտաբերությունը նախքան պահուստավորումը` 20.9% (աճ 2.9 տոկոսային կետով նախորդ տարվա համեմատ)
- Ծախսերի հարաբերությունը եկամտին` 35.1%, բարելավում 6.9 տոկոսային կետով տարեկան կտրվածքով
- Զուտ տոկոսային մարժա` 4.7%
- 1-ին մակարդակի կապիտալի և ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշներ` համապատասխանաբար 11.5% և 13.6%
2020թ. 4-րդ եռ. ներդրողների շնորհանդես